Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր երեկոյան կայացել է մայիսյան Եռատոնին նվիրված տոնական համերգ :
Ստեփանակերտում տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ տոնական համերգին կատարումներով հանդես են եկել ինչպես արցախյան, այնպես էլ՝ Երևանից ժամանած երաժշտական համույթներ ու անհատ կատարողներ:
Հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսի մոտ իշխում էր տոնական տրամադրություն, որն արտահայտվում էր ինքնաբուխ պարերով:
Համերգին ներկա էին նաև ԼՂՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ:
Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից, Եռատոնին նվիրված միջոցառումներ ու համերգներ են կայացել նաև Արցախի շրջկենտրոններում: