Ֆուտբոլի Արցախի հավաքականը պարտությամբ է մեկնարկել չճանաչված պետությունների հավաքականների միջև անցկացվող աշխարհի 2014 թվականի առաջնությունում:
Արցախի հավաքականը պարտվել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին խաղում
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պարտությամբ է մեկնարկել չճանաչված պետությունների հավաքականների միջև անցկացվող աշխարհի 2014 թվականի առաջնությունում:
Շվեդիայի Էսթերսունդ քաղաքում մեկնարկել է չճանաչված հանրապետությունների հավաքականների միջև անցկացվող աշխարհի 2014 թվականի առաջնությունը:
Առաջին խաղում Արցախի թիմը մրցել է Մեն կղզու թիմի հետ և պարտվել 2-3 հաշվով: ԼՂՀ թիմը առաջինն է բացել խաղի հաշիվը, 11-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Միհրան Մանասյանը:
Վերջինս 5 րոպե անց կրկնապատկել է հաշիվը: Առաջին կեսի ավարտին 11-մետրանոց է նշանակվել արդեն Արցախի դարպասին, որն անվրեպ իրացրել է Մկնուլտին: Երկրորդ խաղակեսի վերջնամասում արցախցի ֆուտբոլիստները ևս երկու գնդակ են բաց թողել, որոնք հեղինակել են Մուրը և Ջոնսը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ հանդիպումը Արցախի թիմը կանցկանցի հունիսի 3-ին: Այդ օրը այն կմրցի Զանզիբարի թիմի հետ: