Հայաստանի պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում զինծառայողների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ն մեկ տարվա ընթացքում բնակարանով ապահովել է 74 զինծառայողի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայացմամբ, այս հարցը գերատեսչությւան օրակարգում է: «Ծառայողների կենցաղային պայմանները բարելավվում են, հաշմանդամների, սպաների, ենթսպաների եւ պայմանագրային զինծառայողների թոշակները բարձրացել են։ 74 զինծառայող մեկ տարվա ընթացքում ապահովվել է բնակարաններով, եւ այդ գործընթացը կշարունակվի մինչեւ տարվա վերջ։ 60 ընտանիքների պետական օգնություն է ցուցաբերվել։ Եվս այդքան ընտանիք օգնություն կստանա մինչեւ տարվա վերջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ տարեցտարի այս ցուցանիշներն աճում են, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման առնչությամբ ավելի մեծ ձեռքբերումներ են գրանցում: