Artsakhpress

Հասարակական

Ճարտարից Հրազդան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում

«Անունս Սուսաննա ա, բայց խորթ անունս Լաուրա ա, Լաուրա են ասում: Ես լյավըմ, մատաղ ըլնիմ, լյավըմ, տյուք հունց եք»,- «Արմենպրես»-ի լրագրողական խմբին դիմավորելով Հրազդանի իրենց կացարանի դռների մոտ՝ ներկայանում ու իրեն ուղղված մեր՝ «ո՞նց եք» հարցին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժպտադեմ 82-ամյա տատիկը՝ Սուսաննա Գաբրիելյանը։

Ճարտարից Հրազդան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում

Ճարտարից Հրազդան՝ փրկության հույս, կարոտի ճիչ. բռնի տեղահանված ընտանիքը 3 ծնողազուրկ երեխա է մեծացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գաբրիելյանները Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա գտնվող Ճարտար քաղաքից են։ Տիկին Լաուրան կսկիծով պատմում է՝ թողել ու դուրս է եկել այն քաղաքից, որտեղ ծնվել, ամուսնացել, տուն ու տեղ է դրել, 5 զավակ ունեցել.
«Տներ, բախչա, բոստան ունիմ, ծառուտ ունիմ, կառալյոկը հինա տափերը նստած, ճղները կոտրատել ա՝ միչա վերա կալել․․․ Տեհենց թողալ ենք ու եկալ․․․ Ով ոնց կարեցալա, տյուս ա եկալ, մինն ավտոբուսովը, մինը՝ մաշինովը»։
«Ես սեպտեմբերի 30-ին եմ դուրս եկել մեր քաղաքից, Մարդկանց մեծ մասը 2 օր առաջ էր դուրս եկել, ավտոբուսներով հանել էին»,- մոր խոսքը շարունակում է որդին՝ Կարեն Գաբրիելյանը։
Գաբրիելյաններն այժմ հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանում: Ընտանիքը 5 հոգուց է բաղկացած․ 82-ամյա Լաուրան, 51-ամյա Կարենը և տիկին Լաուրայի 17, 15 ու 13 տարեկան թոռնիկները, որոնց մանկուց պահել ու մեծացրել են տատիկն ու հորեղբայրը. երեխաների մայրը մահացել է 12 տարի առաջ, հայրը՝ 2018 թվականի օգոստոսին։ Մոր խոսքով՝ արցախյան բազմաթիվ պատերազմները հետք թողեցին ու պատճառ դարձան որդու առողջական վիճակի վատթարացման՝ հանգեցնելով մահվան:
2023.10.11_16.19.57.97.JPG (1.68 MB)
«3 խոխա են, մենք ենք պահալ-մեծացրալ, համ տղասա մահացել, համ հարսս։ Կուճուրը տարի ու կեսական ա էլալ, որ մերը մահացել ա, երբ 8 տարեկան էր՝ հերը մահացավ։ Աղջիկ ա, ինձ շատ ա օգնում»,- հուզմունքով պատմեց 82-ամյա կինը, ով տուն ու տեղից զատ հայրենի Ճարտարում է թողել նաև ամուսնու, որդու ու հարսի շիրիմները:
Ի պատասխան հարցին, թե Լեռնային Ղարաբաղում իր ունեցվածքից ինչ է կարողացել իր հետ բերել, 51-ամյա տղամարդը ցույց է տալիս հագի սպորտային համազգեստն ու ասում. «Սա, ուրիշ ոչ մի բան»:
Հայրենի քաղաք վերադառնալու ու ադրբեջանցու հետ կողք-կողքի ապրելու հնարավորություն տիկին Լաուրան չի տեսնում։ Նկատում է՝ թշնամին ձեռագիրը չի փոխել, անգամ գաղթի ճանապարհին նույն ձեռագրով է ներկայացել․
«Էհհհ, ինչ գնալ, շատ տիժեր (խմբ. դժվար) պեն ա իլալ, թուրքերը ավտոբուս նի տյառան (խմբ.- լցվեցին) հայերը կտողտղային (խմբ. դողդողում էին), մինի պոռտման էին վեր ունում, մինի ձեռից՝ ոսկի ու գումար, ասում էին՝ ձեն հանեք, կոկորդներդ կկտրեմ։ Թուրքի դրոշը մեր Ճարտարում մեհենգի (խմբ.՝ հիմա) դրածա․․․ Պատկերացրու, սաղ Ղարաբաղ թուրքերը նստին… շատ տիժեր պեն ա»…
«Ցավոք, թշնամու ախորժակը բացվել ա, հիմա էլ Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ ունի»,- կրկին մոր խոսքը շարունակում է 51-ամյա տղամարդն ու մի պահ մտքերի մեջ ընկնում, լռում, հայացքը հառում հատակին:
Շա՞տ կորուստներ եք ունեցել՝ զգալով նրա մտազբաղ վիճակը՝ հարցնում ենք մենք․․․
«Շատ, շատ ընկերներ եմ կորցրել բոլոր տարիների պատերազմների ժամանակ։ Վերջին՝ մեկօրյա պատերազմին էլ 24 հոգի մեր քաղաքից զոհվեց: Եղբորս աներձագը՝ 20 տարեկան, էտքան կռվավ, վերջում բենզինի պահեստի պայթյունից մեռավ… Որ կողմ նայում ես՝ սուգ ա, վիշտ. մեր գյուղից մի մարդ գիշերը տղուն թաղել ա, առավոտը դուրս ա եկել։ Չէր ուզում գար, ասում էր՝ գնում եմ՝ ի՞նչ անեմ, թող սպանեն: Անդառնալի կորստի հետ չէր հաշտվում, մի կերպ համոզեցինք ու ավտոբուս նստեցրինք: Օղու շիշը ձեռից բաց չթողեց, կային մարդիկ, որ ասում էին՝ ավտոբուսում մի խմի: Բայց ո՞նց չխմի, ինչի՞ չխմի, էտ մարդը ժամեր առաջ էրեխայա հողի մեջ դրել ու հիմա էտ հողն էլ իրենը չի, էտ գերեզմանն իրենը չի»,- ցավով նկատեց Կարենը:
Տիկին Լաուրան տուն ու հայրենիք կորցնելու հետ չի հաշտվում: Ասում է՝ անընդհատ էլ փախեփախի մեջ է եղել, բայց երբեք չի մտածել, որ մի օր ստիպված է լինելու անվերադարձ լքել իր տունը: Ժամերի ընթացքում պարտադրված որոշումը նրա համար պատերազմից էլ սարսափելի էր:
«2020-ի պատերազմի ժամանակ էլ եմ եկալ, մի ամիս կացալ եմ ստեղ։ Տուն ու տեղ թողած՝ ուրուշի տանն ինչքա՞ն ապրես։ 90-ականների կռիվն էլ եմ տեսալ, 2 խոխաս՝ մինը սա (խմբ.՝ ցույց է տալիս կողքին նստած Կարենին), մինը էն մահացածը՝ 90-ականներին վիրավորվալ են։ Առաջինը մեծ տղեսա Վաղուհասում վիրավորվել՝ սրտի կողմից։ Իսկ էսի որ վիրավորվել էր, համարյա հույս չկար, որ կապրի։ Լրիվ մարմինն ասկոլկայա»,- նշեց մայրը:
Մինչ վերելակը կգա՝ տան դռան արանքում կանգնած 82-ամյա կնոջն իմիջիայլոց, զրույցի թելը չկտրելու համար, հարցնում ենք՝ ի՞նչ ցանկություններ ունեք: Պատերազմից ու սպանդից մազապուրծ եղած Լաուրա Գաբրիելյանը մտածկոտ հայացքն ուղղում է մեզ ու պատասխանում
«Խոխեք ջան, oզըմ ըմ խաղաղություն իլի, մեղք են էս հայերը, խրեգ են (խմբ.՝ քիչ են), աշխարհիս երեսին ամենաքիչն էս հայերեն են, ու օզըմ ըն հային վերացնեն։ Աստված տա, մեր հայերն ուժեղ ինին, խելացի, միահամուռ։ Աստված քոմակ ինի հայերին։ Մեղք են էն խոխեքը, լոխ քյացին»…

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search