Artsakhpress

Տնտեսական

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ․ Նիկոլ Փաշինյան

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելն արձանագրել է ռեկորդային ծավալ․ Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Մեր բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Պիտի արձանագրեմ, որ Կենտրոնական բանկն ակնհայտորեն մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, և ընդհանրապես, բանկային համակարգը: 2018 թվականից ի վեր կառավարության քաղաքականությունը եղել է հետևյալը. մենք պիտի պատշաճ պայմաններ ապահովենք Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ ինքնուրույնությունն ապահովելու համար: Եվ հետևողականորեն հետևել ենք այս քաղաքականությանը, ինչն ամենևին չի նշանակել կտրվածություն, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունների քննարկումներին, բոլոր հայեցակարգային քննարկումներին Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցում են, բայց միևնույն կողմից մենք որոշում  ենք կայացրել՝ ակնհայտ որոշում, որը շատ երկար Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատումը պետք է լիարժեք ապահովել:
Ես վստահ եմ՝ նաև սա է պատճառը, որ մենք՝ անցնելով շատ ծանր ցնցումների միջով, կարողացել ենք ապահովել մակրոտնտեսական կայունություն, որովհետև Հայաստանի կառավարությունն, բնականաբար, բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները և մոտեցումներն ունի և հայտնում է, բայց երբեք կառավարությունն ինստիտուցիոնալ գծեր չի անցել և ապավինում է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կարողություններին ու պատասխանատվությանը: Կարծում եմ, որ այս որոշումն իրեն արդարացրել է:
Եվ, իսկապես, մեր ֆինանսական շուկայում, ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի հետ կապված բարդություններ են եղել, բայց նաև այս մոտեցումն է, որ կարողացել ենք աշխատանքի ճշգրիտ բաժանում անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվել, որի արդյունքում՝ ա) ապահովվել է մակրոտնտեսական կայունությունն ամենաճգնաժամային շրջանում, և հետո մենք արդեն քանի տարի հաջողությամբ տնտեսական բարձր ակտիվություն ու աճ ենք ապահովում: Եվ, ըստ էության, նաև Կենտրոնական բանկի հաշվարկներով, 2018 թ.-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել:
Ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար: Եվ երբ այս ամենին համադրում ենք տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:
Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է:
Եվս մեկ-երկու տվյալ կուզենամ բարձրաձայնել. այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442  հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով:
Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում:
Ուզում եմ  այս ցուցանիշների առիթով շնորհավորել բոլորիս և նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որպեսզի մենք այսպես կանաչ ցուցանիշների տիրույթում հայտնվենք: Եվ, իհարկե, սա մեր հնարավորությունների գագաթնակետը չէ, մեր առաջին խնդիրն է՝ ապահովել կայունություն և երկրորդ խնդիրը՝ այն պոտենցիալը, որն առկա է տնտեսության մեջ և բանկային համակարգում, իրացնել:  Կառավարությունը հակված է նպաստել այդ քաղաքականությանը:
Նաև ուզում եմ ընդգծել, որ մենք վերջին տարիներին որոշակի սոցիալական ծրագրեր ենք իրականացնում՝ այն հույսով, որ բանկային համակարգի գործընկերները կաջակցեն և ակտիվ կմասնակցեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բանկերին, ովքեր այս ընթացքում կառավարության սոցիալական ծրագրերին արձագանքող են եղել և գործնական ու բարոյական աջակցություն են հայտնել. սա կարևոր համագործակցություն է:
Կարծում եմ նաև, որ մյուս կողմից մենք մեր տնտեսության մեջ նոր դրսևորումներ ենք տեսնում, որը նույնպես պետք է խթանենք, որը կապ ունի և կապ չունի բանկային համակարգի հետ: Մենք տեսնում ենք, որ արժեթղթերի շուկայում ակտիվացման որոշակի միտումներ են նկատվում: Հիշում եմ, որ մենք  2018-2019թթ. քննարկում էինք, թե ինչքան կարևոր ճյուղ է մակրոտնտեսության մեջ, ես ուրախ եմ, որ այստեղ էլ որոշակի շարժում է նկատվում: Իհարկե, այստեղ էլ դեռևս հիմնական գործող անձինք բանկերն են և բանկային համակարգն է՝ և թողարկողի դերում, և գնորդի դերում, բայց կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Շուկան կենդանացնելու, ստարտ տալու համար մենք այլ ակնկալիք չունենք էլ, մեզ համար կարևոր է, որ այս մեխանիզմը սկսի աշխատել: Երբ այդ մեխանիզմի աշխատանքը նույնպես դառնա բավարար չափով վստահելի, կարծում եմ՝ մենք կտեսնենք այդտեղ նորանոր խաղացողներ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ 2023թ. ընթացքում կատարած աշխատանքի համար և իհարկե, համոզված եմ, որ բոլորս տրամադրված ենք. ինչպես նախորդ տարիներին, 2024թ. նույնպես բարձր տնտեսական աճ ենք ապահովելու Հայաստանի Հանրապետությունում: Սրա համար, իհարկե, անհրաժեշտ է իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ աշխատանքը, բայց նաև Կենտրոնական բանկը և բանկային համակարգն ակնհայտորեն շատ էական դերակատարում ունեն այս քաղաքական խնդրի լուծման ճանապարհին:
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս պատրաստակամության և տրամադրվածության համար, որ հաջորդ տարի, երբ մենք այստեղ հավաքվենք, ոչ միայն բանկային համակարգի, այլև Հայաստանի, ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները կլինեն կանաչ գոտում և մենք բոլորս բավարարված կզգանք մեր աշխատանքով՝ ապահովված տնտեսական աճով և զարգացմամբ: Շնորհավորում եմ ձեր և բոլորիդ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search