Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։
Նուբար Աֆեյանն Իսրայելից պահանջել է բռնություններից պաշտպանել Երուսաղեմի բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնք նրանց դուրս են մղում իրենց պապենական հողերից, անմարդկային են հատկապես երկրում աննախադեպ բռնությունների այս օրերին: Իսրայելի իշխանություններն այժմ պետք է պաշտպանեն տուժողներին»։