ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է:
Թենի Մելիդոնյանը նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է hollywoodreporter.com-ը՝ մանրամասնելով, որ նշանակման մասին հայտնել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Կրամերը:
Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը:
Նա սերտորեն կհամագործակցի «Օսկար»-ի պրոդյուսերների և շոուի հաղորդավարների, Disney/ABC-ի և ակադեմիայի ղեկավարության հետ, ներառյալ կառավարիչների խորհրդի և նրա կոմիտեները և կվերահսկի այն թիմերը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի նախապատրաստման և իրականացման գործում: