Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանն էլ, թե Հայաստանից ասել են «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», դրա համար Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով, Ադրբեջանն արդեն «իրենով է անում» Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները։

Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»

Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»

16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։

«1918 թվականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը, որը չուներ սեփական ոչինչ՝ ոչ պատմություն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առավել ևս Ադրբեջան անվանումը, ոչ սեփական տարածք, ոչ մշակույթ,  որպես ադրբեջանցի ներկայացնելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին՝ թալիշներ, ուդիներ և այլ։ Կեղծելով այդ ամենը և փորձելով ստեղծել սեփական ազգ, մինչ օրս գտնվելով ինքնության փնտրտուքի մեջ, առաջ քաշելով ադրբեջանցիների ծագման տասնյակ վարկածներ՝ Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականություն, որը, բնականաբար, իրականացնում է նաև հայերի նկատմամբ,  որը լինելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից մեկը, ունենալով  սեփական քաղաքակրթությունը՝ համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու քաղաքականության առանցքային մասն է կազմում հայկական մշակութային ժառանգության աղվանականացման քաղաքականությունը, որը ձևավորվել է դեռևս 1960-ական թվականներին. «Եթե այդ ժամանակահատվածում որպես աղվանական ներկայացնում էին Արցախի մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ Գանձասար, Ամարաս, Հակոբավանք, Ծիծեռնավանք, ապա այժմ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն ամբողջ Արցախի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, այլ նաև որպես աղվանական է  համարում Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին, անգամ Վրաստանի տարածքում գտնվող մի շարք հայկական եկեղեցիներ, բնականաբար, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները»։

Ավանեսովն ասաց, որ վերջերս ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակվեցին Տաթևի վանական համալիրի պատկերով լուսանկարներ, որի վրա գրված է, որ «այն աղվանական մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս է»։

«Բնականաբար, իրականում Տաթևի վանական համալիրը հայկական պատմաճարտարապետական հուշարձան է և այն, որ այդ հուշահամալիրը հայկական է և ոչ մի առնչություն չունի աղվանականի հետ, բազմաթիվ փաստեր կան, ոչ միայն հայ, նաև օտար հեղինակներն են դրա մասին շեշտում։

Հատկանշական է, որ Տաթևի վանական համալիրը ոչ միայն ինքնատիպ լուծումներով պատմաճարտարապետական հուշարաձան է, նաև ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում, ժամանակին եղել  է տարածաշրջանի կրթական, հոգևոր խոշորագույն կենտրոններից մեկը։ Այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանն այդ վանական համալիրը ներկայացնում է  որպես աղվանական։

Մեկ այլ տեսանյունից էլ նայենք. քանի որ Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի տարածքում է  և մեր հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանի քարոզչամեքենան ներկայացնում է  որպես Զանգեզուր, ապա աղվանական ներկայացնելու մյուս կարևոր թեզը, որին պետք է անդրադառնանք այն է, որ այդ քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ տարածքային հավականություն է ներկայացնում ողջ Սյունիքի նկատմամբ։ Այդ համատեքստում է Ադրբեջանը Տաթևի վանական համալիրը ներկայացնում  որպես աղվանական՝ իբր դրանով փորձելով ապացուցել, որ իբրև Տաթևի վանական  համալիրը, քանի որ աղվանական է, համարվում է «պատմական ադրբեջանական տարածք»։

Տաթևի վանական համալիրը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան արհեստածին կազմավորման հետ, քանի որ հազարամյակների պատմություն ունեցող բանկավայրը չի կարող պատկանել ընդամենը 1918 թվականին քարտեզի վրա ձևավորված ցեղասպան արհեստածին պետությանը, որի անգամ Ադրբեջան անվանումն իրենը չէ»,- ասաց նա։

Ադրբեջանագետը մեկ այլ օրինակ էլ ներկայացրեց. «Թշնամի պետության  տարածքային նկրտումների հավաստիք և որպես այլոց պատմաճարտարապետական հուշարձանները գրպանելու պարազիտային քաղաքականություն հանդիսանում է Էջմիածնի Մայր տաճարի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները։ Ոչ միայն ադրբեջանական տարբեր սոցիալական հարթակներն են Էջմիածնի Մայր տաճարը ներկայացնում որպես աղվանական մշակութային ժառանագություն, այլ Ադրբեջանի գործող դպրոցական դասագրքերում»։

«Արհեստածին կազմավորումը նաև Հայաստանի ողջ պատմաճարտարապետական հուշարձաններն է ներկայացնում Ադրբեջանին պատկանող, հրապարակում են տարբեր լեզուներով։ Դրանցից հերթականը «արևմտյանադրբեջանի պատմաճարտարապետական հուշարաձաններ»  կոչվող այսպես ասած աշխատությունն է, որի շապիկի վրա անգամ Գառնիի հեթանոսական տաճարը կա։

Սա հայկական պատմաճարտարապետական հուշարձանների և հայկական մշակութային ժառանագության յուրացման Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական «ապացույցներից» մեկն է։ Այսպիսի «ապացույցները» տասնյակներով են, որոնք խոսում են այն մասին,  որ Ադրբեջանի նպատակն է  նման թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել, իբր դրա վրա հենվելով՝ ապացուցել, թե տեսեք, սրանք փաստեր են, որոնք խոսում են, որ Հայաստանի տարածքը մեր «պատմական տարածքն է»»,- ասաց Հովիկ Ավանեսովը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search