Artsakhpress

Հարցազրույց

Պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումով. ռազմական վերլուծաբանը՝ հնարավոր գործարքի մասին

Ներկայումս երկրների միջև կարող է տեղի ունենալ սպառազինության առք ու վաճառքի ցանկացած գործարք, բայց որպեսզի հստակություն մտցվի կոնկրետ Ադրբեջանին թուրքական կողմից C-400 հակահրթիռային կայանք փոխանցելու հարցում՝ պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև վերոհիշյալ համակարգի գնման առումով, այսինքն՝ կա՞ իրավական հիմք՝ ինչ-որ վճարի, փոխհատուցման կամ այլ պայմանավորվածության համաձայն այն երրորդ կողմին փոխանցելու համար։ 

Պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումով. ռազմական վերլուծաբանը՝ հնարավոր գործարքի մասին

Պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումով. ռազմական վերլուծաբանը՝ հնարավոր գործարքի մասին

9 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանն՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ Թուրքիան կարող է ռուսական C -400 հակահրթիռային կայանքը փոխանցել Ադրբեջանին:

«Իսկ ինչ վերաբերում է այդ կայանքի գնման հետ կապված ամերիկյան կողմի տարաձայնություններին և այդ առթիվ F-35 կործանիչներ թուրքական կողմին մատակարարելու խնդրին, պետք է նշել, որ ֆորմալ առումով ԱՄՆ-ն հասկացնում է Թուրքիային, որ եթե նա մի ռազմաքաղաքական բլոկում է, ապա չի կարող համագործակցել հակոտնյա բլոկի հետ բարձր տեխնոլոգիական և ռազմական նշանակության սպառազինության գնումներ կատարելու առումով։ C -400 հակահրթիռային կայանքը, մանևրելու տեսանկյունից, իհարկե, ունի գաղտնի տեղեկատվություն որսալու և ռադիոֆիզիկական տվյալներ փոխանցելու հնարավորություն, սակայն այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է, քանի որ թուրքական կողմի առջև դրվել է պայման՝ կամ նա համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, կամ, հակառակ դեպքում, նրա հետ չեն համագործակցի այն  ծավալով, ինչ ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ»,- ասաց Ներսիսյանը։ 

Նա շեշտեց, որ դա պարզ երևում է Հունաստանի հետ կնքված գործարքից, քանի որ ամերիկյան կողմն այդ երկրին արդեն իսկ փոխանցել է վերջին մոդիֆիկացիայի F-35 կործանիչների խմբաքանակ, մինչդեռ Թուրքիայի պարագայում այդ դասի ինքնաթիռների վաճառքի գործարք դեռ չի կայացել։

Անդրադառնալով այն  հարցին, թե Մոսկվան կհամաձայնի, որ Թուրքիան C-400 կայանքներ փոխանցի Ադրբեջանին՝ Ներսիսյանն ընդգծեց, որ սպառազինությունների վաճառքի հարցում Ռուսաստանը, սովորաբար, սկզբունքայնություն չի դրսևորում։

«Մոսկվան կարող է նույն զենք-զինատեսակները վաճառել ինչպես ռազմավարական դաշնակիցներին, այնպես էլ նրանց հակառակորդներին։ Ավելին՝ դաշնակցին կարող է ավելի հին մոդիֆիկացիաներ վաճառել, իսկ նրա հակառակորդին՝ ավելի արդիական։ Հարցն այն է, թե կոնկրետ C-400-ի հետ կապված ինչ գործարք է կնքվել թուրքական կողմի հետ և ինչ հնարավորություններ է նախատեսում այդ գործարքը՝ գնված սպառազինությունը երրորդ կողմին փոխանցելու առումով։ Ռուսաստանը ցանկացած բան կարող է վաճառել, եթե վճարվի դրա համարժեք գինը։ Այստեղ Արևմուտքի սկզբունքայնությունը չկա։ Օրինակ՝ անհնար է պատկերացնել, որ Ֆրանսիան համապատասխան զինատեսակներ վաճառի իր դաշնակցի հակառակորդ Իրանին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին վերջերս ուղղված առաջարկին՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ կնքել համատեղ պայմանագիր, Ներսիսյանն ասաց, որ Ալիևն արդեն իսկ ունի դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի, և ռազմավարական փոխգործակցության պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ։

«Ադրբեջանն ունի նաև այլ երկրների հետ դիվերսիֆիկացված զենք-ռազմամթերքի մատակարարման համաձայնագրեր։ Բալանսի տեսանկյունից՝ Ալիևն այն վիճակում է, որ հայկական կողմի առաջարկը կարող է անտեսել, ինչն էլ անում է ակնհայտորեն»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search