Ադրբեջանի պետական հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում։
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում
14 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տեղեկատվության մեջ։
«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի համապատասխան կառույցի հայտարարությունը անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում համագործակցելու պատրաստակամության մասին, և, ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կառույցից շեշտում են, որ անհրաժեշտ են համարում անհայտ կորածների հուղարկավորման վայրերի որոնմանը ներգրավել դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց, ովքեր ունեն բավարար տեղեկատվություն զանգվածային գերեզմանների մասին և ղեկավարել են Հայաստանի ռազմական գործողությունները մինչև 1994 թվականը։