Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է միասնական Եվրասիական տնտեսական տարածք ստեղծել:
Նազարբաեւն առաջարկել է Եվրասիական տնտեսական տարածք ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մեզ համար կարեւոր է միասնական կանոններ ընդունել, որոնք հաշվի կառնեն բոլոր մասնակիցների շահերը, միաժամանակ ուղղված կլինեն խոչընդոտների վերացմանը, փոխշահավետ ինտեգրմանը»,- ասել է նազարբաեւը՝ ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում:
Նա հավելել է, թե միավորման շրջանակներում անհրաժեշտ է մշտական գործող հարթակ ստեղծել, որտեղ քննարկվելու են միավորման հետագա զարգացման հարցերը: