Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր
25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:  
«Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս մեկ անգամ անձնապես շնորհավորել Ձեզ եղբայրական Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ հույսով և վստահությամբ, որ մեր կառավարությունները կհամագործակցեն՝ բարձրացնելու և զարգացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։  Ուրախ եմ, որ հենց նոր քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական երկխոսության մասին մեր հռչակագիրը և վերահաստատեցինք, որ կշարունակենք հասցեագրել այն օրակարգը, որը տեղ է գտել այդ հռչակագրի մեջ։ Ձեր այցը շատ կարևոր է, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Վստահ եմ շատ ակտիվ համագործակցություն ու երկխոսություն կունենանք, ներառյալ ակտիվ երկկողմ այցեր։ Այսպիսով, ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- առանձնազրույցի ընթացքում ասել է Հայաստանի վարչապետը:
Իրակլի Կոբախիձեն իր հերթին նշել է.
 «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մեզ համար կարևոր է էլ ավելի առաջ մղել երկու երկրների միջև հարաբերությունները։ Վերջերս ունեցել ենք կարևոր զարգացումներ, մեզ հաջողվել է համագործակցությունը տանել դեպի ռազմավարական գործընկերություն։ Կարևոր է օգտվել այս նոր իրավիճակից և զարգացնել համագործակցությունը բոլոր  ուղղություններով։ Մենք կիսում ենք նույն արժեքները և կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր աջակցության համար։ Իհարկե, մենք հաստատակամ դիրքորոշում ունենք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։ Քաղաքական համագործակցությունը շատ լավ մակարդակի վրա է, բայց միշտ կա հնարավորություն՝ այն առավել խորացնելու, նույնը վերաբերում է տնտեսական հարաբերություններին»:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան բազմոլորտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում: Երկու երկրների վարչապետներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբխաիձեն քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ևս: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուղղությամբ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվել է պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության կարևորությունը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search