Միջազգային հարթակներում Ադրբեջանի խայտառակ պահվածքը նորություն չէ քաղաքակիրթ միջազգային հանրության համար:
Դավիթ Բաբայանը Ռիգայում Ադրբեջանի պահվածքը միջազգային հանրության թողտվության արդյունք է համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համատեղ հռչակագիրը՝ ընդգծել է, որ Ադրբեջանի նման պահվածքն ինչ-որ տեղ արդյունք է նաև միջազգային հանրության իներտ և մեղմ վերաբերմունքի այդ երկրի նկատմամբ: «Ես կարծում եմ, որ ամեն ին չ պարզ է, և այդ պետություն ն այդպես էլ պետք է իրեն պահեր: Այստեղ որևէ նորություն չկա: Ավելին, ես կասեմ, որ այստեղ ինչ-որ տեղ միջազգային քաղաքակիրթ հանրության մեղքի չափաբաժինն էլ կա, որովհետև չափազանց անհիմն հանդուրժողականություն են ցուցաբերում այդ պետության հանդեպ: Եթե Եվրոպական առաջին խաղերն անցկացվում են մի պետությունում, որը ոչ մ իայն աշխարհագրորեն Եվրոպայի մաս չի կազմում, այլ նաև այդ նույն եվրոպական արժեքների դեմ քաղաքականություն է իրականացնում, ոտնահարում է այդ արժեքները, իհարկե, իրեն այդպես էլ պետք է պահի այդ պետությունը: Դեռ մի բան էլ նման պահվածքը քիչ է այդ համատեքստում»,- ընդգծել է Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման պահվածքը արդյունք է այդ երկրի նկատմամբ միջազգային հանրության իներտ պահվածքի: «Միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ վերաբերվի այն ամենին, ինչ մենք ասում ենք արդեն տարիներ շարունակ: Իսկ մենք ասում ենք, որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է դարձել, որը խոչընդոտում է ցանկացած նորմալ քաղաքական երկխոսություն և լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջան ի, այլ ընդհանրապես քաղաքակիրթ հանրության համար»,- նշել է Բաբայանը: Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակը ակնկալիքներ չունի, որ Ադրբեջանի նման պահվածքից հետո միջազգային հանրությունը կսկսի ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել այդ երկրի նկատմամբ:
«Ես կարծում եմ, որ ավելի շատ մեզ համար պետք է պարզ լինի, թե ում հետ գործ ունենք: Երբ այդ պետությունը դեմ է գնում այնպիսի ձևաչափերի, որոնք ընդունված են ամբողջ աշխարհի համար, և իրենց մեջ որևէ վտանգ չեն պարունակում , պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ պետությունը լուրջ լծակ ստանա Հայաստանի կամ Արցախի վրա ազդելու համար: Եթե միջազգային հանրությունը կարող է իրեն թույլ տալ հանդուրժող լինել, մենք չենք կարող դա թույլ տալ, որովհետև նման ագրեսորի նկատմամբ լռակյաց վերաբերմունքը կարող է մեզ համար լուրջ հետևանքներ ունենալ»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը:
Ադրբեջանը բարդություններ է առաջացրել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ՝ հրաժարվելով ստորագրել համատեղ հռչակագիրը: Այս մասին գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում նշել է նաև Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկըˋ հավելելով, որ նման խնդրի առաջացումը կանխատեսելի էր իրենց համար: ԵԽ նախագահը ստիպված է եղել զանգահարել Իլհամ Ալիևին՝ բանակցելու համար: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ևս հայտնել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել համատեղ հռչակագիրը: Շուլցը հայտարարել է, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել հռչակագիրը, և քննարկումները շարունակվում են: