Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բաքվի Բիլաջարի ավանում գտնվող զորամասում մահվան դեպք է տեղի ունեցել:
Ադրբեջանի բանակը զինծառայող է կորցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ազադլըգ» թերթի հաղորդմամբ` զորամասի 25-ամյա զինծառայող Թափդըղ Ալիզամին օղլու Բաբաշովը շենքի 4-րդ հարկից ընկել եւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ծանր վնասվածքներով նա տեղափոխվել է Բաքվի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սակայն, զինվորի մայրը հայտարարել է, որ որդին մահացել է ոչ ընկնելու հետեւանքով, այլ նրան սպանել են:
Մի այլ հարազատ էլ հայտնել է, որ Թափդըղի թեւերին պարանի հետքեր են եղել: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերվա ժամերին: Ադրբեջանի ԱԻՆ-ը եւ ՊՆ-ը դեռեւս չեն արձագանքել միջադեպին: Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 69 զինծառայող եւ 31- ից ավելի վիրավոր: