Թուրքական Բոդրում քաղաքում այսօր մեկնարկում է թյուրքալեզու պետությունների համագործակցության 4-րդ գագաթաժողովը:
Թուրքիայում մեկնարկել է թյուրքալեզու պետությունների համագործակցության գագաթաժողովը
Թուրքական Բոդրում քաղաքում այսօր մեկնարկում է թյուրքալեզու պետությունների համագործակցության 4-րդ գագաթաժողովը: Գագաթաժողովը կանցկացվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արցախպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը`հղում կատարելով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքին:Երկօրյա գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Գագաթաժողովի գլխավոր թեման երկրների միջեւ համագործակցությունն է, այդ թվում` զբոսաշրջության ոլորտում:Նիստի արդյունքներով ծրագրվում է ստորագրել թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովի հռչակագիր:
Միջոցառման շրջանակում ծրագրվում է անցկացնել նաեւ պետությունների ղեկավարների երկկողմանի հանդիպումներ:Թյուրքալեզու պետությունների համագորրծակցության նախորդ գագաթաժողովն ացնկացվել էր Ադրբեջանի Գաբալա (Կուտկաշեն)քաղաքում անցյալ տարվա օգոստոսին։