Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի, ապա նաև «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակիցները երեկ Բաքվում հանրահավաք են կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդէմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ։
Ընդդիմադիր ուժերը Բաքվում հանրահավաք են արել և իշխանությանը մեղադրել ժողովրդավարությունից հեռանալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ contact.az-ի փոխանցմամբ՝ հիշատակելով առաջին հանրապետության հիմնադրին՝ հանրահավաքի մասնակիցները ներկայիս իշխանություններին մեղադրել են Ռասուլզադեի գաղափարները մոռանալու, ժողովրդավարության ու արդարության նորմերից հեռանալու, ազգային հարստության շահագործման ու կոռուպցիայի համար:
Հանրահավաքների ընթացքում ելույթ ունեցողները նշել են, որ իրենց ժողովրդավար համարող իշխանություններն իրականում ավտորիտար են: Նրանց նպատակն է հարստանալը՝ դա անելով ժողովրդավարական կարգախոսների անվան տակ:
«Առկա ռեժիմն Ադրբեջանի պատմության սև բիծն է: Ժամանակավոր սև բիծը մենք կմաքրենք և երկիրը կվերադարձնենք Ռասուլզադեի արժեքներին, և այս անգամ այդ արժեքները կմնան երկար», -ասել են մասնակիցները:
Ընդհանուր առմամբ՝ ընդդիմադիր երեք ուժերի հանրահավաքին մի քանի հազար մարդ է եկել: Հանրահավաքներն անցել են առանց միջադեպերի: