Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետաձգել դասերն ու քննությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Թուրքիայում ընտրություններին ընդառաջ բուհերում դասերը դադարեցվել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը հատուկ որոշում է ուղարկել երկրի բուհերին` կարգադրելով հունիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում հետաձգել արդեն իսկ նշանակված դասերն ու քննությունները: