Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմում մեծ շուքով նշել են Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 97-րդ ամյակը:
Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմում նշել են Հայաստանի անկախության տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի հանդիսապետությամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ և Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցիներում արարողություններ են կայացել անկախության տոնի առիթով, Հայր Սուրբը օրհնել է եռագույն դրոշը: Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցու և Աբու Դաբիի գաղութի համար նորություն է եղել դրոշի օրհնման արարողությունը: Ավարտին Հայր Սուրբի գլխավորությամբ դրոշը տեղադրվել է առաջնորդարանի դահլիճում:
Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունն անկախության տոնի առիթով երգիչներ է հրավիրել, հնչել են ազգային ու հայրենասիրական երգեր: