Թուրքիայի Մերսին քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միտինգի առնչությամբ հավաքված կանայք իրենց դժգոհությունն են հայտնել` մեջքով դառնալով նախագահին:
Մերսինի կանայք մեջքով դարձել են դեպի Էրդողանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Demokrathaber.net-ի փոխանցմամբ՝ ի նշան բողոքի նախագահի դեմ` կանայք հատուկ պաստառ են պահել, որով ազդարարել են, որ այլև չեն պատրաստվում համբերել հանդուրժել Էրդողանի` կնոջ հանդեմ թշնամանք առաջացնող քաղաքականությունը, խոսքերն և վերաբերմունքը: Հավաքվածները հանդես են եկել «Չենք հաշտվելու Ձեր բռնության հետ», «Կին, կյանք, ազատություն» կոչերով:
Մերսինում կանանց նման քայլի պատճառը օրեր առաջ Իգդիրում Էրդողանի միտինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպն է եղել: Էրդողանը, միտինգի ժամանակ տեսնելով իրեն մեջք դարձրած մի խումբ կանանց, խիստ խոսքերով քննադատել էր նման պահվածքը` որակելով որպես անբարոյական արարք: Նախագահի նման խոսքերից հետո երկրի շատ կանանց կազմակերպություններ իրենց դժգոհությունն էին արտահայտել: