Ադրբեջանում այսօր երիտասարդների մի խումբ, որոնք ներկայացնում են տարբեր հասարակական կազմակերպություններ, բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում Եվրամիության գրասենյակի մոտ:
Բաքվում ԵՄ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպիչները նշել են, որ իրենք բողոքում են Ադրբեջանի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականության դեմ:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել հրաժարվել երկակի ստանդարտների կիրառումից:
Ցուցարարները պաստառներ են պարզել «Ամո՛թ Եվրամիությանը», «Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանից», «Քաղաքացիական հասարակությունը «ո՛չ» է ասում երկակի ստանդարտներին», «Սպորտը մի՛ քաղաքականացրեք» կարգախոսներով: Ավելի ուշ Եվրամիության գրասենյակի մոտ ակցիայի մասին բանաձևի տեքստն է ընթերցվել: