Հունիսի 11-ին «Զվարթնոցի» տաճարում տեղի կունենա Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ բացօթյա «Լոյս ի լուսոյ» համերգը, որը եռամաս համերգի առաջին մասն է:
Այսօր «Զվարթնոցի» տաճարում կմեկնարկի «Լոյս ի լուսոյ» եռամաս համերգը, որը կեզրափակվի Թուրքիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաջորդ համերգները սպասվում են Ստեփանակերտում և Գյումրիում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կամերային երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը:
«Գյումրիում ամսի 15-ին , ապա` Թբիլիսիում, որից հետո մեկնելու ենք Թուրքիա և Արևմտյան Հայաստան, Վան և այլ քաղաքներ: Վերջում՝ հունիսի 30-ին, համերգ ենք ունենալու բյուզանդական մեծ եկեղեցում, ցավոք, անունը չեմ հիշում»,- ասաց Հարություն Թոփիկյանը:
Նրա տեղեկացմամբ` թուրքական շրջագայության կազմակերպիչը թուրքական կողմն է: