Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքում գործող «Golden-fish –k» ընկերության կողմից սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել:
Մատաղիսի ձկնաբուծարանը երեք տարուց ձկան մեծաքանակ վաճառք կիրականացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընկերության տնօրեն Աշոտ Չալյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու շաբաթ է, ինչ թառափի (օսետրինայի) 200 հազար ձկնկիթ են դրել ձկնաբուծարանում: «Ընդհանրապես սև խավիարի արտադրությունը 7 տարուց հետո է սկսվում,իսկ մինչ այդ, 2-3 տարուց կսկսենք ձկան մեծ քանակությամբ վաճառք իրականացնել»,- հավելեց Ա. Չալյանը:
Տնօրենի տեղեկատվությամբ ձկնաբուծարանում ներկայումս 9-ը աշխատատեղ կա, սակայն հետագայում, արտադրության ընդլայնմանը զուգահեռ աշխատողների թիվը կհասցվի 60-ի:
Տեղի ձկնաբույծներին վերապատրաստում են արտասահմանից հրավիրված մասնագետները, ովքեր վստահեցնում են, որ մոտ 6-7 տարուց ձկնաբուծարանը մեծ եկամտաբերություն կապահովվի: