ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի կունենա հունիսի 22-26-ին, Ստրասբուրգում:
ԵԽԽՎ-ում դարձյալ կքննարկեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ի փոխանցմամբ՝ քննարկվող հարցերի թվում է նաև «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցողների զեկույցը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասին զեկույցին, դրանում գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, երկրում դատական համակարգին, ընտրությունների խնդիրներին՝ նոյեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո:
Փաստաթղթում նշվում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում Վենետիկյան հանձնաժողովի խորհուրդներն անտեսվել են երկրի իշխանությունների կողմից:
Զեկույցի հեղինակները նշում են, որ երկրում մարդու իրավունքների, ազատ խոսքի ու հավաքների ազատության իրավունքը չի պահպանվում, դատական համակարգը կախված է գործադիր իշխանությունից: