Artsakhpress

Մշակույթ

Տիգրան Համասյանն աջակցում է Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին

Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանն իր «Լոյս ի Լուսոյ» խորագրով համերգով հունիսի 17-ին ելույթ է ունեցել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

Տիգրան Համասյանն աջակցում է Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին

 Տիգրան Համասյանն աջակցում է Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ 5-20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությանը մասնակցել է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Երաժիշտը համերգային շրջագայություն է իրականացնում աշխարհի տարբեր երկրների 100 եկեղեցիներում ու տաճարներում:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հինավուրց եկեղեցու համերգին մասնակցել են Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, հոգևոր հայրեր Տեր Սամվել քահանա Թորոսյանը, տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և այլոք:  

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Բացելով համերգը՝ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը ներկայացրել են Տիգրան Համասյանի նախագիծը: Նրանց խոսքով՝ նախագծի նպատակն է, հնչեցնելով հայկական հոգևոր երգն ու երաժշտությունը հին եկեղեցիներում ու վանքերում, երախտագիտություն հայտնել շարականների ստեղծողներին և համայն աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը պահպանել ու նոր իմպրովիզացիոն մտածելակերպ ու շունչ է հաղորդել հայկական հոգևոր երգեցողությանը:

Երևանի պետական կամերային երգչախմբի հետ Տիգրան Համասյանի դաշնամուրային նվագակցությամբ համերգի երգացանկում ընդգրկված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները:

Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը համերգը նմանեցրել է Սուրբ նահատակներին ուղղված աղոթքի: Նա Տիգրան Համասյանին և Հարություն Թոփիկյանին է նվիրել Թենգիզ Միքոյանցի և Մերուժան Շահումյանի գեղանկարները:

Արձագանքելով այս օրերին Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգությանը, մշակույթի հայ գործիչները իրենց զորակցությունը արտահայտեցին վրաց ժողովրդին: Հունիսի 18-ին «Լոյս ի Լուսոյ»- խորագրով բարեգործական համերգով նրանք հանդես կգան Թբիլիսիի Վանո Սառաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում: Համերգից ստացված հասույթը կփոխանցվի ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search