Artsakhpress

Տնտեսական

Հայաստանում անասնապահության ոլորտում փորձնական ապահովագրական համակարգ կներդրվի

Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմացման առաջնային խնդիրներից մեկը ոլորտում ապահովագրական ոլորտի ներդրումն է:

Հայաստանում անասնապահության ոլորտում փորձնական ապահովագրական համակարգ կներդրվի

Հայաստանում անասնապահության ոլորտում փորձնական ապահովագրական համակարգ կներդրվի

Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմացման առաջնային խնդիրներից մեկը ոլորտում ապահովագրական ոլորտի ներդրումն է:

ՀՀ կառավարության 2014-2017 թթ. ծրագրում ընդգրկված է նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման հայեցակարգը, ինչի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվել են:

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»- ը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի զարգացման վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը նշեց, որ արդեն իսկ ուսումնասիրվել է միջազգային փորձը, թե որ երկրում ինչպես է իրականացվում գյուղատնտսության ոլորտի ապահովագրության ծրագիրը:

«Վերջերս նաև «Թայեքս» ծրագրի շրջանակում փորձագետ եկավ, հավաքվեցին նաև տարբեր շահագրգիռ կողմեր՝ մասնագետներ կենտրոնական բանկից, ագրարային համալսարանից, ապահովագրական ընկերություններից, ինչպես նաև մեր նախարարության աշխատակիցներ: Եղան քննարկումներ, թե Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ ինչ մեխանիզմներ կարելի է կիրառել»,- ասաց Ծպնեցյանը՝ հավելելով,որ ուսումնասիրվել է Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի փորձը:

Նա նշեց, որ հարցը քննարկվել է նաև ապահովագրական ընկերությունների միության նախագահի հետ: «Որոշակի աշխատանքներ են տարվել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ, նրանք այդ ուղղությամբ նախարարության հետ աշխատելու նախաձեռնություն են ցուցաբերել: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված է նաև «Ինգո Արմենիա» ընկերության համապատասխան դեպարտամենտի ղեկավարը: Աշխատանքներ են տարվել նորմատիվային փաստաթղթերի, ելակետային տվյալների հավաքագրման ուղղությամբ»,- ասաց Ծպնեցյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, և դա այդքան արագ լինելու բան չէ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի զարգացման վարչության պետի խոսքով, հաշվարկներն արդեն կան, և ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը մեծ ռեսուրսներ է պահանջում: Հաշվարկները ցույց են տալիս, որ ապահովագրական վճարները նույնպես շատ մեծ թիվ են կազմում, և գյուղացիների համար դժվար կլինի միայնակ կատարել այդ վճարները, ուստի այստեղ ևս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե պետությունն ինչ մեխանիզմներով կարող է մասնակցություն ունենալ այս հայեցակարգի կիրառմանը:

«Եթե աշխատում է այդ համակարգը, ապա այստեղ պետությունն էլ պետք է իր մասնակցությունն ունենա, օրինակ՝ այդ ապահովագրական վճարների մի մասի փոխհատուցման եղանակով: Ուղղակի այստեղ մեծ ռեսուրսներ են պահանջվում, և այդ համակարգի ներդրումը արագ լինել չի կարող»,- ասաց Ծպնեցյանը:

Նա նշեց, որ նախարարությունը որոշել է ապահովագրական համակարգը փորձնական ներդնել առավել քիչ ռիսկային՝ անասնապահության ոլորտում՝ հասկանալու համար, թե որքանով այն կարդարացնի իրեն, ինչից հետո արդեն աստիճանաբար համակարգը կներդրվի նաև մնացած ոլորտներում: «Անասնապահության ոլորտը համեմատաբար առավել քիչ ռիսկային է, և կարելի է փորձնական հենց այդ ոլորտից էլ սկսել, սակայն, ասեմ, որ այստեղ էլ կարող են բարդություններ լինել»,- նշեց Ծպնեցյանը՝ ընդգծելով, որ չի կարող հստակ ասել, թե երբ կսկսվի փորձնական ծրագիր իրականացումը, սակայն առաջիկայում արդեն այդ ուղղությամբ քայլեր կարվեն:

Գյուղատնտեսության ոլորտն այնքան էլ գրավիչ չէ ապահովագրական ընկերությունների համար: Ապահովագրական ընկերությունները հիմնականում չեն ձգտում այս ոլորտ մտնել, որովհետև այն ռիսկային է և մեծ ջանքեր է պահանջում: Ծպնեցյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը նաև ոլորտում ռիսկերի նվազեցման ռազմավարություն է մշակել, որի շրջանակում իրականացվող աշխատանքները կնպաստեն, որպեսզի ոլորտի ռիսկերը նվազեն, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ ապահովագրական ընկերությունները սկսեն հետաքրքվել գյուղատնտեսության ոլորտով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search