Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց նախկին մայրաքաղաք Անիի Մայր տաճարում աղոթող հայ կնոջը տեսած թուրք երիտասարդը սկսել է եկեղեցում բարձրաձայն նամազ անել:
Անիի Մայր տաճարում աղոթող հայ կնոջը տեսած թուրքը սկսել է բարձրաձայն նամազ անել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Demokrathaber-ի փոխանցմամբ՝ հայ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի հետ Թուրքիայում համերգային շրջագայության մեկնած Սաթենիկ Վարդանյանը Անիի Մայր տաճարում աղոթելիս է եղել, երբ եկեղեցի է մտել Ֆաթիհ Ունալ անունով թուրք երիտասարդը:
Թուրք երիտասարդը, տեսնելով աղոթող հայ կնոջը, կանգնել է նրա դիմաց եւ սկսել նամազ անել:
Այն հարցին, թե ինչու թուրք երիտասարդը նման քայլ արեց եկեղեցում աղոթող կնոջ դիմաց, նա պատասխանել է, թե այդ պահին իր սիրտն ուզեց նամազ անել: