Հայտնաբերվել են հունիսի 23-ին կորած ադրբեջանցի զինծառայողների դիերը։
Հայտնաբերվել են ադրբեջանցի զինծառայողների դիերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ համաձայն հաղորդագրությունների՝ երկու զինծառայողները՝ կրտսեր սերժանտ Մուսաև Մուսան և Յոլչուև Թուրալը, կորել էին Ղազախի շրջանի լեռնային տեղանքում՝ հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու:
Նրանց որոնելու աշխատանքները տեղի էին ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
Այսօր ականապատ հատվածում հայտնաբերվել ու դուրս են բերվել զինծառայողների դիերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե զինծառայողները հատել են սահմանն ու անցել Հայաստան: ՀՀ ՊՆ-ն, սակայն, հերքել էր տեղեկությունը՝ հաղորդելով, որ ադրբեջանցի զինծառայողները Հայաստանում չեն: