Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին:
Արամ Աթեշյանը դիմում է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրութան մեջ:
Պատրիարքարանից հայտնել են, որ Արամ արքեպիսկոպոսը, «նկատի ունենալով համայնքի անդամների փափագը», ներկայացրել է դիմում նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ համաձայն Պոլսի հայ համայնքի ունեցած սովորույթների և կանոնների: Ստամբուլի նահանգապետարան այցելության ժամանակ Աթեշյանին ուղեկցել է արժանապատիվ Տեր Շիրվան քահանա Միրզոյանը: