Apple-ը գործարկում է հոսքային երաժշտության սեփական՝ Apple Music ծառայությունը։
Apple-ը գործարկում է սեփական Apple Music ծառայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընկերության կայքի փոխանցմամբ՝ Apple Music-ի օգտատերերի համար ամսվա ընթացքում բեռնվող երգերն ու հոլովակները անսահմանափակ կլինեն։ Բոլոր երգերը հնարավոր կլինի պահպանել լսել օֆլայն ռեժիմով։
Apple Music-ն իր մրցակիցների հետ կպայքարի մի քանի միջոցով։ Օրինակ՝ նման ծառայությունների մեծ մասը միանգամից գումար է գանձում ծառայության դիմաց, իսկ Apple Music-ի օգտատերերի համար առաջին երեք ամիսը անվճար կլինի։ Հետագա բաժանորդագրությունը կկազմի 10 դոլար։
Ծառայությունը հնարավորություն է տալիս ընտրած ալբոմները կիսել ընկերների հետ Facebook-ում եւ Twitter-ում։