Հունիսի 12-ին Մասաչուսեթսի Ուոթերթաունի հանրային գրադարանում կցուցադրվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանին նվիրված «Զաբել Եսայանին որոնելիս» 40-րոպեանոց փաստագրական ֆիլմը:
Մասաչուսեթսում ֆիլմ կցուցադրվի հայտնի գրող Զաբել Եսայանի մասին
Հունիսի 12-ին Մասաչուսեթսի Ուոթերթաունի հանրային գրադարանում կցուցադրվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանին նվիրված «Զաբել Եսայանին որոնելիս» 40-րոպեանոց փաստագրական ֆիլմը:
Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց Բոստոնում 2011 թվականին, որից հետո Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) անդամները որոշեցին անգլերեն թարգմանել ու հրատարակել Եսայանի երկու գրքերը՝ «Սիլիդարի այգիները» հուշերն ու «Հոգիս աքսորյալ» վեպը:
Ֆեմինիստական շարժման ակտիվիստ ու գրող Զաբել Եսայանը (1878-1943) XIX - XX դարի սկզբի հայ մտավորականության ամենաականավոր ներկայացուցիչներից էր: Նրա բազմաթիվ պատմվածքները, էսսեները, վեպերն ու ճամփորդական նոթերը արտացոլում են աղետալի իրադարձությունները, որ տեղի էին ունենում Թուրքիայի հայերի կյանքում, և մեծ տարածում էին ստացել: Իսկ այսօր դրանք գրեթե մոռացված են:
Փաստագրական ֆիլմն առաջին քայլն է Եսայանի մասին հիշողությունը վերակենդանացնելու ճանապարհին: Այն նկարահանվել է Հայաստանում: Հեղինակներն են լիբանանահայ Լարա Ահարոնյանը, որը գլխավորում է Կանանց ռեսուրսային կենտրոնը Երևանում, և Թալին Սուջյանը Ստամբուլից, որն այժմ դասավանդում է Մյունխենի համալսարանում: