Ֆրանսիայում գրող, «Elle» ամսագրի նախկին խմբագիր Վալերի Թորանյանը «Madame Figaro» ամսագրի «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել՝ իր «Օտարուհին» վեպի համար:
Վալերի Թորանյանը «Հերոսուհի» մրցանակաբաշխության գրան-պրի է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: France Press գործակալության փոխանցմամբ՝ դրանում նա պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատիկի տառապանքների մասին:
«Հերոսուհի» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շնորհվում է այն ստեղծագործությունների համար, որի հերոսները բացառապես կանայք են:
Ներկայում «La Revue des deux mondes» ամսագրի տնօրեն Վալերի Թորանյանըն իր առաջին վեպը գրել է տատի՝ Աղավնիի հիշողությունների հիման վրա: «Օտարուհին» ե՛ւ սարսափելի, ե՛ւ խորաթափանց պատմություն է հայերի տառապանքների մասին, այդ թվում՝ կանանց, որոնց մի մասն այնքան հյուծված է եղել, որ մահվան երթերի ժամանակ ստիպված երեխաներին թողել է աղբյուրների մոտ: Բարեբախտաբար, այդ ողբերգության մասին պատմությունը նաեւ հնարավորություն է՝ ներկայացնելու մանկության ուրախ եւ քնքուշ հիշողությունները: