Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր, «Հեյդար Ալիևի հիմնադրամ»-ի փոխտնօրեն Լեյլա Ալիևան կառաջադրվի երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Լեյլա Ալիևան կառաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալիևի դստեր թեկնածությունը 2015 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում կառաջադրի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը:
Այս մասին modern.az-ին հայտնել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նա տեղեկացրել է, որ Լեյլա Ալիևայի թեկնածության առաջադրման հարցում կուսակցության անդամները միակարծիք են: