Microsoft-ը թողարկում է սեփական հոսքային Groove Music երաժշտական ծառայությունը, որը կինտեգրվի Windows 10 օպերացիոն համակարգին։
Microsoft-ը թողարկում է ն Groove Music երաժշտական ծառայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընկերության բլոգի փոխանցմամբ՝ ծառայությունը կգործի նույն բիզնես մոդելով, ինչ Apple Music-ը՝ առաջարկելով օգտատերերին երաժշտություն լսել առանց գովազդի՝ բաժանորդագրությամբ։ Ծառայության գրադարանը հաշվվում է ավելի քան 40 մլն թրեքեր, որոնք կարելի է լսել հոսքային ռեժիմում։
Հասանելիությունը ծառայությանն արժե ամսական 9.99 դոլար կամ տարեկան 99 դոլար։ Microsoft-ը նաև ծրագրում է թողարկել հավելվածի տարբերակներ Windows, Xbox, Android և iOS ՕՀ-ների համար։