«Ելք չկա» ֆիլմը մասնակցելու է Սալոնիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ելք չկա» ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Կամո Ունանյանը` հավելելով, որ փառատոնը կայանալու է նոյեմբերին:
«Ելք չկա» ֆիլմը երեք փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել
«Ելք չկա» ֆիլմը մասնակցելու է Սալոնիկի կինոփառատոնի մրցութային ծրագրին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ելք չկա» ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Կամո Ունանյանը` հավելելով, որ փառատոնը կայանալու է նոյեմբերին:
Նշենք, որ «Ելք չկա» ֆիլմը ներկայացվել է Կաննի 67-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում: Կամո Ունանյանի խոսքով, ֆիլմը կինոշուկայում մեծ հաջողություն է ունեցել և մասնակցության հրավերներ է ստացել բազմաթիվ կինոփառատոններից: Պրոդյուսերն ասաց, որ «Ելք չկա» ֆիլմը նաև Մալագայի և Ռոտերդամի փառատոններին մասնակցելու հրավեր է ստացել:
Ֆիլմը սեպտեմբերից ցուցադրվելու է ՌԴ տարբեր քաղաքներում՝ ռուսերեն թարգմանությամբ:
Նշենք, որ ֆիլմի երաժշտությունը կատարել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ` Կամո Ունանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Ժաննա Բութուլյանը, Անատի Սաքանյանը, Նարեկ Պետրոսյանը և այլոք:
Ֆիլմը նկարահանվել է 2013-ին Հայաստանում և Վրաստանում: Պրեմիերան կայացել է այս տարվա փետրվարին: