Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի կապակցությամբ, թեև դա համարում է ուշացած:
Անկարան գոհ է «վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագրի ձեռքբերումից. Դավութօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010 թվականից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Կարծում եմ, որ բավական ժամանակ զուր է անցել։ Սակայն համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ։ Հաջողություններ եմ մաղթում դրա իրագործման համար»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների ու բեռնարգելքի վերացումը իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման մեջ և ուղղակիորեն կազդի Թուրքիայի վրա։ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ համաձայնագիրը տարածաշրջանին կայունություն կբերի։