Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:
Աշխարհում նշվում է Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը
Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջազգային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:
Այս տարի օրվա կարգախոսն է` « Ընդլայնել սոցիալական պաշտպանությունը. Պայքարել երեխաների շահագործման դեմ»: Օրը նշելու գաղափարը ծագել է Օսլոյում և Ամստերդամում անցկացվող կոնֆերանսի ժամանակ 1997 թվականին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` Միավորված ազգերի կազմակերպությունը արձանագրել է երեխաների իրավունքների խախտման 52 տեսակ, որոնցից է իշխանական ուժերի և զինյալ խմբավորումների կողմից անչափահասների զինվորագրումը, երեխաների նկատմամբ սեռական ոտնգձությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, աշխատանքային թրաֆիքինգը և այլն:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն` աշխարհում երեխաներն ամենաշատը շահագործվում են Չինաստանում ու Հնդկաստանում, իսկ անչափահասների զինվորագրման և ահաբեկչական գործողություններին ներգրավման գործում առաջատար երկրների ցուցակը գլխավորում են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը սահմանում է, որ երեխաների գործունեությունը պիտի սահմանափակվի միայն կրթական և ընդհանուր զարգացվածության գործընթացներին նրանց մասնակցությամբ:
Կազմակերպությունը նաև հորդորում է` կրթությունը երեխաներին, աշխատանքը` մեծահասակներին: Այն իր առջև նպատակ է դրել մինչև 2016 թվականըվերացնել երեխաների աշխատանքի շահագործման ամենավատ ձևերը: Վերջին տվյալների համաձայն` աշխարհում աշխատող երեխաների թիվը կազմում է 215 մլն, որոնցից 115-ը աշխատում են վտանգավոր պայմաններում: