Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիատասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք), որտեղ Հայաստանի ներկայացուցիչը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Էդգար Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ: Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգարը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի հիմնն ու բարձացավ մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը: