Artsakhpress

Հասարակական

Ի՞նչ է պահանջել ԼՂՀ ոստիկանության պետը

Նախօրեին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում քննարկվել է ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները:

Ի՞նչ է պահանջել ԼՂՀ ոստիկանության պետը

Ի՞նչ  է պահանջել  ԼՂՀ ոստիկանության պետը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության փոխգնդապետ Կամո Հայրապետյանը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 6 և մարմնական վնասվածքներ ստացել 49 քաղաքացի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 29-ը պատահարի, 5 զոհի և 29-ը վիրավորի դիմաց:

Չնայած ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող բազմածավալ և բազմաբնույթ միջոցառումներին, ցավոք ճանապարհատրանսպորտային պատահարները, հետևաբար նաև դրանց հետևանքում զոհերի և վիրավորների թիվը անցած տարվա 1-ին կիսամյակի համեմատությամբ աճել են: Ձեռնպահ մնալով կիսամյակի արդյունքներով գնահատականներ տալուց, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման գործում կարևորել է անաչառության և օրենքի առաջ բոլորի հավասարության անշեղ ապահովումը և պահանջել է ավելի խորքային վերլուծության ենթարկել յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահար ու պարզելով դրանց առաջացման պատճառներն ու պայմանները՝ կազմել միջոցառումների պլան և խստագույնս առաջնորդվել դրա պահանջներով:

Եվս մեկ անգամ կարևորելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցներ վարողների նկատմամբ անզիջում լինելու հանձնարարականը՝ ոստիկանության պետը այդ գործում թերացած ճանապարհային ոստիկանության մեկ ծառայողի ազատել է զբաղեցրած պաշտոնից:

«Երթևեկության կանոնների պահպանման գործում դուք պարտավոր եք բացարձակ արդարամտություն ցուցաբերել: Պետական օգտագործման տրանսպորտային միջոցներ գործածողները ոչ մի առավելություն չունեն, ընդհակառակը նրանք առավել մեծ պատասխանատվություն են կրում երթևեկության կանոնների հանդեպ: Ձեր գործառույթները կատարելուց եղեք անաչառ և սկզբունքային ու այդժամ կտեսնեք, թե ինչպես է փոխվում և ամրապնդվում հասարակության վստահությունը ձեր հանդեպ», - եզրափակել է ոստիկանության պետը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search