Հայ-ավստրալական նոր մեդիա ընկերություն է հիմնվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:
Սիդնեյում ստեղծվել է հայ-ավստրալական նոր մեդիա ընկերություն
Հայ-ավստրալական նոր մեդիա ընկերություն է հիմնվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով «Արմենիա» շաբաթաթերթը, նոր ընկերության մեջ կմտնեն արդեն գործող և ճանաչված Armenia Online պարբերականը, Armenia Mobil-ը, Armenia Magazine -ը, Armenia TV-ին, Armenia Radio-ն: «Armenia Media» ընկերությունն աշխատանքները կսկսի գալիք ամիսներին` համայնքին մատակարարելով տեղեկատվություն անգլերեն և հայերեն: «Armenia Media»-ի մեդիա արտադրանքի պաշտոնական թողարկումը պատմական իրադարձություն կլինի ավստրալահայ համայնքի համար: Մեր նպատակն է համախմբել համայնքը` բոլոր հասանելի տեխնոլոգիաների միջոցով հագեցնելով տեղեկատվության ծարավը»,- նշել է Armenia Media-ի նախագահ Քայլար Միքայելյանը:
«Armenia Media» ընկերության ստեղծման մասին հայտարարել են Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Հայկական օգնության ընկերակցությունը, Հոմենըթմենը (Հայ մարմնակրթական ընդհանուր միության) և Համազգային մշակութային միությունը: