Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը հուլիսի վերջին կթողնի պաշտոնը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը թողնում է պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Kanal7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավելի վաղ սպասվում էր, որ Օզելը պաշտոնից կհեռանա օգոստոսի վերջին: Նշվում է, որ Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնը թողնելու պատճառը առողջական խնդիրներն են:
Հեռուստաալիքի տվյալներով` Թուրքիայի ԳՇ նոր ղեկավար կարող է նշանակվել ցամաքային զորքերի 63-ամյա հրամանատար Հուլուսի Աքարը, ով այդ ռազմական ստորաբաժանումը ղեկավարում է 2013 թվականից:
Նեջդեթ Օզելը Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2011 թվականի օգոստոսի 4-ին: