Մեկ ամերիկյան դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը օգոստոսի 4-ին կազմում է 480.50 ՀՀ դրամ, նվազագույնը` 479.50 ՀՀ դրամ:
Դոլարի , եվրոյի և ռուբլու փոխարժեքները Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ՝ առավելագույն և նվազագույն փոխարժեքների միջև 1 դրամի տարբերություն, որպես կանոն, շատ քիչ է լինում: Միջին փոխարժեքն էլ կազմում 480.18 ՀՀ դրամ:
Եթե դոլարը երեկվա դրությամբ արժևորման միտում է դրսևորել, ապա եվրոն` անկման:
Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքը 527 ՀՀ դրամ է, առավելագույնը` 530:
Ռուսական ռուբլին շարունակում է պահպանել արժեզրկման միտումները: Այսպես. մեկ ռուսական ռուբլին բանկերից կարելի է գնել 7.63 նվազագույն և 8 առավելագույն փոխարժեքով: