Հալեպի հայկական ծերանոցում օգոստոսի 9-ին խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունեցել:
Հալեպի հայկական ծերանոցում խաղողօրհնեքի արարողություն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ` Արարողությունը կատարել է Ս. Մաշտոց Ա քահանա Արաբաթլյանը: Հայ ծերանոցի անդամները խնամակալների ներկայությամբ մասնակցել են արարողությանը:
Հալեպի տագնապալի ծանր օրերին եկեղեցական այս արարողության ընթացքում խաղաղության մաղթանք է կատարվել: Ապա բոլոր ներկաները ստացել են իրենց հատկացված խաղողները, որը տրամադրվել էր բարերար-նվիրատուների կողմից: