Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը:
Ստեփանակերտում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և զոհված ազատամարտիկների կներկայացվի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ( գեղ.ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական երգչախումբը (գեղ.ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան), «Մռակած» պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան), մենակատարներ՝ Յանա Սաֆոնովա (սոպրանո, Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավ (մեցցո սոպրանո, Սերբիա), Ալեքսանդր Չեռնով (տենոր, Ռուսաստան) Նիկոլա Ուլիվերի (բաս, Իտալիա): Նախագծի գեղարվեստական ղեկավարն է Լյուբով Կազարնովսկայան:
Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Համերգի սկիզբը՝ ժամը 20:30-ին: