Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր:
Նախագահը այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահը ծանոթացել է ծառայության ընթացքին ու պայմաններին ու զինվորների առօրյային:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել ու կմնան պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ եւս այս ուղղությամբ կարվի հնարավորինս ամեն ինչ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: