Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած անձանց սոցիալական իրավունքներն ապահովելու նպատակով կառավարավությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ուկրաինայից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները կենսաթոշակ կստանան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ վերջիններիս կենսաթոշակ, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կնշանակվի և կվճարվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները: Մասնավորապես, որոշ դեպքերում համապատասխան փաստաթղթերը չեն պահանջվի:
Սոցիալական ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ` 2016 թվականը Հայաստանում հայտարարվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Կառավարությունը հավանություն տվեց նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկին: