Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կատարվել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը:
Ստեփանակերտում ներկայացվել է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և զոհված ազատամարտիկների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համերգին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխ. դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ( գեղ.ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական երգչախումբը (գեղ.ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան), «Մռակած» պետական կամերային երգչախումբը (գեղ.ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան), մենակատարներ՝ Յանա Սաֆոնովա (սոպրանո, Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավ (մեցցո սոպրանո, Սերբիա), Ալեքսանդր Չեռնով (տենոր, Ռուսաստան) Նիկոլա Ուլիվերի (բաս, Իտալիա): Նախագծի գեղարվեստական ղեկավարն է Լյուբով Կազարնովսկայան: Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նշենք, որ համերգին ներկա են եղել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ և հյուրեր արտերկրից: