Artsakhpress

Տնտեսական

Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր

Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր:

Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր

Ստեփանակերտի կաթ  և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձաքննության արդյունքում տեղական արտադրության կաթնամթերքում օրգանիզմի համար վտանգավոր տարրեր չեն հայտնաբերվել: Այդ մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Արցախ կաթ» ընկերությունից: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը մանրամասնեց, որ նախորդ օրերին ընկերությունը կաթի ու կաթնամթերքի առաքումը վաճառակետեր ժամանակավորապես դադարեցրել էր՝ հանրապետությունում սուր աղիքային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այդ ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր:

Բացի այդ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցրել: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքը վտանգավոր նյութեր չի պարունակում, որից հետո միայն «Արցախ կաթ»-ը վերսկսել է կաթնամթերքի առաքումը: Իր հերթին «Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը նույնպես վերսկսել է կաթնամթերքի առաքում, որը դադարեցրել էր օգոստոսի 25-ից հայտարարված սանիտարական օրերի շրջանակում:

Նշենք, որ օրերս ԼՂՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տեղադրվել այն մասին, որ տեղական արտադրության կաթնամթերքը չի հանդիսացել վերջին շրջանում սուր աղիքային վարակի պատճառ:

Սննդային գործոնը ստուգելու նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել կաթնամթերքի 2 տեղական արտադրություններում, որոնց արտադրանքն ըստ մասնագետների համապատասխանում է գործող սանիտարական նորմերին: Բացի այդ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ իր կողմից չի կասեցվել «Արցախ կաթ» և «Առաջնեկ» ընկերությունների արտադրությունը: Արտադրողները սեփական նախաձեռնությամբ հայտարարել են սանիտարական օր: Ինչպես նաև տեղեկացնենք, որ մինչ այսօր նշված արտադրություների կողմից արտադրվող արտադրանքների մասով կատարված բոլոր լաբորատոր փորձաքննություններում անվտանգության ցուցանիշներով անհապատասխանություներ չեն հայտնաբերվել: Առողջապահության նախարարության կողմից վերջին շրջանում սուր աղիքային վարակի պատճառների վերաբերյալ վերջնական փորձագիտական պարզաբանումից հետո ծառայությունը հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ, եթե այն կապված լինի պատրաստի սննդամթերքի անվտանգության հետ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search