Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թեւոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության եւ անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին:
ՀՀ Նախագահը Հայկ Թեւոյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է: