Artsakhpress

Սփյուռք

Արաբագետները Քեսաբի վերականգնման հարցում կարևորում են հայության ու Սիրիայի համատեղ ջանքերը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները մեծ անելիք ունեն Քեսաբի անվտանգության ապահովման հարցում:

Արաբագետները Քեսաբի վերականգնման հարցում կարևորում են հայության ու Սիրիայի համատեղ ջանքերը

Արաբագետները Քեսաբի վերականգնման հարցում կարևորում են հայության ու Սիրիայի համատեղ ջանքերը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Սիրիայի իշխանությունները մեծ անելիք ունեն Քեսաբի անվտանգության ապահովման հարցում: Ինչպես հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետը, միշտ առկա է վտանգը, որ Թուրքիայի կողմից զինյալները կներխուժեն հայաբնակ Քեսաբ: «Ինչպես նրանք Թուրքիայի տարածքով մտան, այնուհետև անարգել հեռացան, նույն ճանապարհով կարող են նորից հարձակվել. Թուրքիան այս հարցում օժանդակում է զինյալներին:

Հայտարարությունը, թե սահմանը փակել են «աչքկապոցի» է` ցույց տալու, թե իբր իրենք աջակից են իրենց հարևանին, որ իսլամական էլեմենտները գլուխ չբարձացնեն, բայց իրական Թուրքիան աջակցում է իսլամիստներին»,«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ասաց արաբագետը` հավելելով, որ կառավարական ուժերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որ այդ տարածքներում, որը ընդդիմադիրների ուշադրության կենտրում է, կարողանան ապահովություն և անվտանգության երաշխիքներ ձևավորել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայի կառավարական ուժերի կողմից Քեսաբում թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը իրատեսական է, թե ոչ` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ որոշակի դժվարություններ կարող են առաջանալ Քեսաբի աշխարհագրական դիրքի պատճառով:  «Աշխարհագրական դիրքը այս տարածքները մի քիչ բարդությունների առջև կարող է կանգնեցնել կառավարական ուժերին: Նկատի ունեմ այն բլուրները, այն հատվածները, որոնք հեշտացնում են զինյալների ներթափանցումը, այս հատվածը բարդ կլինի վերահսկել: Սակայն որոշակի կոնտինգենտ պահել այս հատվածներում, որը հսկող դեր կարող է կատարել, ըստ իս, հավանական է: Մեծ թվաքանակ չի էլ պահանջվի»,-ասաց արաբագետը:

Արաբագետ Հայկ Քոչարյանի կարծիքով էլ` Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի Քեսաբ վերադարձած հայերին, ովքեր պետք է զրոյից սկսեն ամեն ինչ վերականգնել: «Քանի որ Սիրիան պատերազմական դրության մեջ է, վտանգը միշտ առկա է թե հայության, թե արաբների համար, բայց վերադառնալ, թե չվերադառնալ Քեսաբ, դա մարդկանց ներքին ու անձնական դիրքորոշումն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հումանիտար ու այլ օղակներով աջակցություն ցուցաբերի մեր հայրենակիցներին»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից ազատագրվել է Քեսաբ գյուղաքաղաքը, որը մարտի 21-ին Թուրքիայի սահմանից ներխուժած իսլամիստ զինյալների կողմից հայաթափվել էր: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում` մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական` Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք եւս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին:

Քեսաբի ազատագրումից հետո մոտ  250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ, ուր վնասված են նրանց բնակարանները, եկեղեցիները:



 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search