Artsakhpress

Քաղաքական

ԻԼԻՊ-ից ձերբազատվելու համար թուրքերը նախ պետք է ազատվեն Էրդողանից. Հարութ Սասունյան

Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:

ԻԼԻՊ-ից ձերբազատվելու համար թուրքերը նախ պետք է ազատվեն Էրդողանից. Հարութ Սասունյան

ԻԼԻՊ-ից ձերբազատվելու համար թուրքերը նախ պետք է ազատվեն Էրդողանից. Հարութ Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով  ԻԼԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները:

Դանիել Փայփսը, «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված «Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին» իր հոդվածում տեղեկացնում է, որ «Թուրքերն ավելի շատ բաներ են տրամադրել, քան պարզապես սահմանի հատումը. նրանք ապահովել են ԻԼԻՊ-ի եկամուտի, մատակարարումների, վերապատրաստման և զենքի առյուծի բաժինը»: Փայփսը նաև բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալները բուժում են ստացել թուրքական հիվանդանոցներում, և Թուրքիան ԻԼԻՊ-ին վճարել է 800 միլիոն դոլար նավթի ապօրինի առաքման համար:

Փոխնախագահ Ջո Բայդենը անցյալ տարվա հոկտեմբերին Հարվարդի համալսարանում ունեցած իր ելույթում հաստատեց Թուրքիայի կործանարար դերը իսլամիստ ահաբեկիչների աջակցման գործում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Էմիրաթները «հարյուր միլիոնավոր դոլարներ և հազարավոր տոննա զենք են նվիրաբերել յուրաքանչյուրին, ով կպայքարի Ասադի դեմ, սակայն այդ մարդիկ, որոնք ստանում էին՝  բոլորը Նուսրա, Ալ-Քաիդա խմբավորումներից  էին և աշխարհի տարբեր մասերից եկած ջիհադական ծայրահեղական տարրեր էին»:

Փոխնախագահը նաև բացահայտեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնավոր զրույցում իրեն ասել է. «Դուք ճիշտ էիք: Մենք շատ շատերին թույլ տվեցինք անցնել»: Բայդենը հետագայում ներողություն խնդրեց իր հրապարակային ելույթի համար, որպեսզի մեղմի Էրդողանի զայրույթը:


Միտչել Պրոտերոն McClatchyDC.com կայքից, օգոստոսի 24-ին ապշեցուցիչ բացահայտումով տեղեկացրեց, որ թուրքական հետախուզությունը ահազանգել էր իսլամիստ ահաբեկիչներին, որ ամերիկյան վերապատրաստում ստացած մի խումբ զինյալներ պատրաստվում են Թուրքիայից անցնել Սիրիա: ԱՄՆ վերապատրաստման 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի 54 շրջանավարտներից շատերին ժամանելուն պես Ալ-Քաիդայի Նուսրա ճակատը անմիջապես կանգնեցրեց և առևանգեց...


Անցյալ ամիս, երբ Թուրքիան վերջապես համաձայնեց միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվեց» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվեց սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ-ին հարվածելն էր: Թուրքիան, հարվածելով քուրդ գրոհայիններին, ըստ էության, օգնում էր ԻԼԻՊ-ին, քանի որ քրդերը ԱՄՆ-ի միակ վստահելի ռազմական գործընկերներն էին այդ տարածքում:

Ցանկանալով խոչընդոտել  անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի վաղեմի երազանքը, քրդերի դեմ Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում լայնածավալ արյունալի հարձակումներ սանձազերծելով, Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 1-ին թուրք ընտրողները կօգնեն նրան վերականգնել իր կուսակցության՝ այս տարվա հունիսի ընտրություններում կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Ի դժբախտություն Էրդողանի՝ քրդերի դեմ հարձակումները բացասական արձագանք գտան շատ թուրք քաղաքացիների շրջանում, որոնք կորցրել էին բանակում ծառայող իրենց սիրելիներին՝ պարզապես Նախագահի քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար։


Հուսահատության մեջ հայտնված Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել ևս մեկ հնարքի: Տեսնելով, որ քրդերի ռմբակոծումը չի ստեղծում ակնկալվող հանրային աջակցություն առաջիկա ընտրություններում, նա կարող է հրամայել զանգվածային հարձակումներ ձեռնարկել քրդերի դեմ ամբողջ Արևելյան Թուրքիայում: Իսկ հետո որպես պատրվակ օգտագործելով քաղաքացիական պատերազմը՝ արտակարգ դրություն հաստատել, կասեցնել խորհրդարանը և կառավարել կղերապետական օսմանյան սուլթանի երկաթե բռունցքով...

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել կանգնեցնելու իրենց իսկ ստեղծած հրեշին, մինչ նա կոչնչացնի ամեն ինչ իր ճանապարհին: Էրդողանը լուրջ սպառնալիք է իր սեփական քաղաքացիների՝ թուրքերի, քրդերի և այլոց համար, ինչպես նաև ապակայունացնող ուժ է ամբողջ տարածաշրջանի համար: Արևելյան Թուրքիայում քուրդ բնակչության վրա վայրագ հարձակումները լավագույն փաստն են, թե ինչու քրդերն արժանի են անկախ պետականության և չեն կարող այլևս հանդուրժել թուրքական դաժան վարչակարգը...

Օբամայի վարչակազմը պետք է հետևի Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և 2005-2009 թվականներին պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի իմաստուն խորհրդին: «Նյու Յորք թայմս» թերթում օգոստոսի 27-ին հրապարակված իր հոդվածում Էդելմանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները «սահմանափակի Թուրքիայի մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներում, կրճատի հետախուզական համագործակցությունը և մերժի ամերիկյան աջակցությունը Թուրքիային միջազգային ֆինանսական հաստատություններում»: Այս և շատ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:


«Նյու Յորք թայմս»-ի խմբագրական խորհուրդը օգոստոսի 31-ի խմբագրականում Էրդողանի քաղաքական հնարքները բնութագրեց որպես փորձ՝ «փրկելու իր հավակնությունները՝ ավտորիտար կառավարումը և մեծապես ընդլայնված լիազորությունները շարունակելու համար»:


Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հիմնախնդիրը սահմանափակելու, այդ երկրներում կայունությունը վերականգնելու և Թուրքիայի ներսում աճող արյունահեղությունը դադարեցնելու համար, թուրք ժողովուրդը չպետք է թույլատրի, որ Էրդողանի կուսակցությունը վերականգնի իր կորցրած խորհրդարանական մեծամասնությունը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search